Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արամ Սարգսյա՛ն, ծնված օրվանից զբաղեցնելով Վազգեն Սարգսյանի եղբոր «պաշտոնը», տարիների ընթացքում մաշեցրել ես լեգիտիմությունը: Չես խորշել անգամ հանուն անձնական շահի կանգնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որի հետ եղբայրդ լուրջ գաղափարական հակասություններ ուներ, որն էլ դարձել էր 98-ի իշխանափոխության պատճառ: Դառնանք Քոչարյանի գրքին: Հասկանում եմ, քեզ դուր չի եկել գրքի այն հատվածը, որը վերաբերում է քեզ: Ու դա քեզ չի թողել հասկանալու Վազգենի մասին գրածը, բայց ոչինչ չենք կարող անել. այդպիսին է Քոչարյանը՝ չի կեղծում: Նույնիսկ այն մարդկանց վերաբերյալ, որոնք հետո ազնիվ չեն եղել իր նկատմամբ, ինքը գնահատանքով է խոսում, եթե ժամանակին օգտակար բան են արել:
–Արա՛մ, խնդրում եմ Քոչարյանի մասին խոսք ասելուց առաջ ամեն անգամ լսիր հայտնի տեսանյութում եղբորդ կարծիքը նրա մասին:
Ես ինքս կենդանության օրոք շատ եմ քննադատել Վազգեն Սարգսյանին՝ միաժամանակ կարևորելով իր հսկայական ներդրումն արցախյան հաղթանակում, ու եթե նկատում ես վերջերս իր մասին ոչ մի վատ բան չեմ ասում, որովհետև անգամ 96-ի ընտրությունների հետ կապված համոզվել եմ, որ Լևոնը նենգաբար օգտագործելով Վազգենի էմոցիոնալությունը՝ միտումնավոր քավության նոխազ էր դարձրել նրան, ու հիմա դեմ եմ, որ թեկուզ հարազատ եղբայրն, առաջնորդվելով անձնական շահերով, ակամայից իր քայլերով ստվեր գցի Վազգենի հիշատակի վրա:
Որպեսզի ամեն անգամ ես ստիպված չլինեմ Վազգենին պաշտպանել քեզանից, առաջարկում եմ հանդիպել բանավեճի ֆորմատով Անժելայի կամ Ագնեսայի մոտ, ու խոսենք 96 թվականի ընտրությունների, հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի և «թավշյա» հեղափոխության մասին:
Հ.Գ. Բանավեճից հրաժարվել կարող ես հազար ու մի պատճառաբանությամբ, բայց գոնե մի անգամ արժանի՛ եղիր Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու պատվին և ընդունիր առաջարկս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը