20 05 2019

Ի՞նչ են քննարկել Արցախի նախագահն ու իմքայլականները

Ի՞նչ են քննարկել Արցախի նախագահն ու իմքայլականները

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱԺ-ում հանդիպել է իմքայլական պատգամավորների հետ:  Արցախի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննարկել են բոլոր առաջնահերթ կարևորության հարցեր՝ կապված անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության հետ։

«Պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար: Հարցադրումները եղել են անկեղծ և ազնիվ: Ես փորձել եմ իմ մոտեցումները ներկայացնել»,-նշել է Բակո Սահակյանը:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտնել է՝ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց գործունեությամբ օգնելու և չբացահայտված փաստերը բացահայտելու, լրացուցիչ ճշտումներ մտցնելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ