Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի պահանջն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային կլինիկաներից մեկում փորձաքննություն պետք է անցնի։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարվա կառավարման ընթացքում հասցրել է բազմաթիվ ոչ սթափ որոշումներ կայացնել։
Նա, լինելով պետության ղեկավար, իրեն թույլ է տալիս քայլեր, որոնք անթույլատրելի են սթափ մարդու համար։ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին, հակահեղափոխական անվանում իրեն քննադատողներին, ապատեղեկատվություն է տարածում անգամ ամենապարզ հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը վերահսկողությունից դուրս գալու դեպքում իրավապահ մարմիններին ռեպրեսիվ գործողությունների հրահանգ է տալիս։
Այս ընթացքում նրա վարքագիծը շատերին ստիպում է կարծել, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Իհարկե, մենք չեն պնդում, որ նման փաստ առկա է, բայց պահանջում ենք, որպեսզի վարչապետ Փաշինյանը միջազգային կլինիկաններից մեկում համապատասխան փոձաքննություն անցի և հանրայնացնի արդյունքները, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ պատերազմող երկրի ղեկավարը սթափ է դատում»,- նշված է ստորագրահավաքին կից տեքստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը