20 05 2019

ԱՄՆ հանձնառու է աջակցել ՀՀ-ում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Դեսպան

ԱՄՆ հանձնառու է աջակցել ՀՀ-ում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Դեսպան

«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ դատական իշխանության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների, դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանթ հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով, Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտնեցին դեսպանատնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ