Yerevan.today-ի զրուցակիցը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն է:
Առաջարակում ենք հարցազրույցը դիտել ամբողջությամբ:
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցի.
«Ստացվում է իշխանության գործադիր ճյուղը հարձակվում է իշխանության դատական ճյուղի վրա:
Քաղաքական արձագանքը, որոշակի աջակցությունը, մի քանի հարյուր հոգանոց գործողությունները չեն փոխում, որ այս գործողությունները հակասահամանադրական են:
Նիկոլ Փաշինյանի հայատարարության նման նվեր Հայաստանի կողմից Ադրբեջանին դժվար է պատկերացնել:
Սա պետականության ու դավաճանության նման մի բան է:
Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ մեղադրում է բանակին՝ ապրիլյան քառօրյայի մեջ: Արցախը և բանակը հայտնվել են թիրախի տակ։
Տողատակերով թիրախ էր այն, որ խորացվեց հայաստանցի, ղարաբաղցի դիվերսիոն տեղեկատվական կոդը:
Այս իշխանության վարչապետի գործողությունները պետք է գնահատել էսպես՝ սուտը, բամբասանքը, անպատասխանատավությունը, մոտիվացիան միայն իշխանական աթոռին քարոզչության գործիք են:
Փաշինյանը վախեցած է, որ պատրաստ չէ պատերզամի և հիմիկվանօց նա մեղավորներ է նշանակում:
Ես այս իշխանությունների հայտարարությունը հակառակ իմաստով եմ ընկալում;
Այսպես պառակտված հասարակություն երբևէ չենք ունեցել:
Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք բացառապես կամակատար են:
Ներքին լսարանի համար նաև Ղարաբաղի խնդրի հետ կապված մեղավորների փնտրտուքը պայամանավորված է Ռուսաստանին մեղավորներ ճանաչելուն:
Երբեք Ռուսաստանի հետ այսքան վատ չեն եղել հարաբերությունները:
Եթե հավաքները հայտարարված են նախապես, ապա դրանք պետք է տեղի չունենան պետական ինստիտուտների մոտ, և դատարանի աշխատանքները պաշտոնապես խոչընդոտվել են:
Համատեղ հանցանքի կոդ է դրվում այս իշխանության առջև: Նրանք դառնում են իշխանական մահապարտներ:
Օրակարգային թիվ մեկ խնդիր է դարձել այլընտրանքային թիվ մեկ բևեռ ձևավորելը: Հակառակ դեպքում թիրախում կլինեն արդեն լրատվամիջոցները:
Ես տեսնում եմ այս իշխանության մոտ վա բանկ մթնոլորտ է: Երևանը դարձել է Ադրբեջանի քաղաքականությանը նպաստող գործոն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը