20 05 2019

Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո...ժողովուրդը պետք է լավ ապրեր...ու՞ր է: Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար...  Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր: Լավ հետո՞...

Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:

Հ.Գ. Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի... Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ»...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ