ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը, որը, ըստ տեղեկությունների, կոորդինացնում է փաշինյանական ֆեյքերի մի մեծ խմբաքանակի աշխատանքները, և որը վերջերս հայտնի է դարձել զինված ԱԺ մտնելով, ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանրապետության բոլոր դատարանների հասցեները՝ ըստ մարզերի:
Հիշեցնենք, որ Լիլի Մինասյանը զենքով մտել էր Ազգային ժողով, բայց իշխանությունները փորձում են ամեն կերպ կոծկել միջադեպը:
Հիշեցնցենք, որ զենքի ներս մտցնելուց անմիջապես հետո ԱԺ անվտանգության մարմինները սկսեցին խիստ ստուգումներով անցկացնել բոլոր աշխատակիցներին մուտք ու ելք անելիս, այդ թվում՝ պատգամավորներին:
ԱԺ-ում բոլորը գիտեն զենքի պատմության մասին, բայց հրահանգված է լռել, այդ թվում՝ իրենց հետ համագործակցող լրատվամիջոցներին:
Նշենք, որ դատարանների մուտքերը փակելու կոչին, այն է՝ սահմանադրական կարգի տապալման կոչին միացել է նաև ԱԺ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը