ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չի հասկանում նախագահի այժմյան անգործությունը։ Ֆեյսբուքյան էջում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ, պատգամավորը գրում է․
«Ես հարգանքով եմ վերաբերում մեր երկրի նախագահին, բայց Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նրա այժմյան անգործությունը: Չէ՞ որ Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը կրում է ՀՀ նախագահը...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը