«Փաստորեն մեղադրվում եմ, որ գտնվել եմ տվյալ պահին դատարանի շենքում: Ես պարոն Գասպարիին ոչ ճանաչում եմ, ոչ էլ ինքն ա ինձ ճանաչում, ոնց կարա ինքը ցուցմունք տա»,- լրագրողների հետ զրույցում ասաց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը:
Նա նշեց, որ իրենց մեղադրում են ձեռքին շիշ ունենալու համար. «Բայց 80 տոկոսի ձեռքը շիշ է եղել, 80 տոկոսին էլ կարող են այդ մեղադրանքը առաջարդել: Ես հույս ունեմ՝ մեր դատարանը անկախ է, պարոն վարչապետն ասել է, որ ոչ մի ուղղորդում դատարանը չունի իշխանությունների կողմից, ոչ մի զանգ ոչ մի դատավորի չի կատարվում, էսօր կերևա: Ես այդ մեղադրանքի հետ ընդհանրապես կապ չունեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով խոսակցությունների թե Ռբերտ Քոչարյանին է պատկանում մի շարք բիզնեսներ Թավադյանը նշեց. «Դուք համոզվա՞ծ եք, որ Նուռ քարտը Քոչարյանի հետ կապ ունի: Նուռ քարտի տերը ես եմ, Քոչարյանը երբեք կապ չի ունեցել: Ժամանակին ասել են, որ էս երկրում բոլոր բիզնեսները Քոչարյանինն է: Դուք ասողներին հարցրել եք՝ ի՞նչ եղավ դա: Էդ որ ասել են էս երկրում բանկ չկա, որ Քոչարյանինը չի, զավոդ չկա որ Քոչարյանինը չի, խի չեք հարցնում էդ ի՞նչ եղավ, բա եկել եք իշխանության ստերը կերցնելով ժողովրդին»,- ասաց Թավադյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը