18 05 2019

Սասուն Միքայելյանին ևս կարող են կալանավորել. Politik.am

Սասուն Միքայելյանին ևս կարող են կալանավորել. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրեց, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ջրի շշով հարվածելուն քրեաիրավական նման մեկնաբանություն տալը առնվազն անհասկանալի է։ Ինչպես կարող է ջրի շիշը օգտագործվել որպես զենք։ Եթե անգամ այդպես է, ապա իշխանությունրը արդարության սկզբունքից ելնելով մեղադրանք պետք է առաջադրեն նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին։ Հիշեցնենք, որ նա նախորդ տարի ապրիլի 22-ին ջրի շշով հարվածել էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին։ Միքայելյանի կատարածի դեպքում կա նաև ծանրացուցիչ հանգամանք, քանի որ այն կատարվել է իր պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ։

Վստահ լինելով նոր իշխանությունների չտարբերակված մոտեցմանը` կարելի է  ենթադրել, որ Թավադյանի կալանավորումից հետո կկալանավորվի նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը։  Առաջիկայում սպասենք գլխավոր դատախազության միջնորդությանը ԱԺ՝ Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ