Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կմնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կազմում, հայտնում է Lenta.ru-ն։
Որոշումը կայացրել են Մաասը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հելսինկիում հանդիպման ընթացքում: Գերմանիայի ԱԳՆ-ի խոսքով` բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ռուսաստանի վերադարձի համար պետք է ազգային պատվիրակությունների իրավունքների մասին փոփոխություններ արվեն։ Միայն այդ դեպքում ՌԴ-ն կկարողանա մասնակցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը