16 05 2019

Արմեն Սարգսյանը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ կապերը

Արմեն Սարգսյանը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ կապերը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկու բարեկամ երկրներն ավելի խորը և փոխշահավետ համագործակցություն ունենան: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ