16 05 2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի պատասխանը՝ Զոհրաբյանի բողոքին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի պատասխանը՝ Զոհրաբյանի բողոքին

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատգամավորներին և լրագրողներին մուտքի մոտ ստուգելու ռեժիմի փոփոխությանը։

Ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բողոքի, ով ասել էր, թե «քիչ է մնում սոնոգրաֆիա անեն, նոր ներս թողնեն», հավելելով, որ ոչ բոլոր պատգամավորների հանդեպ է նման վերաբերմունք, ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ԱԺ մուտքերի ստուգման ռեժիմը բոլորի համար հավասար է գործում։

«Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, թող հարցնի մնացած հանձնաժողովների նախագահներին, թե իրենց ինչպես են ստուգում ու գնահատի կա տարբերություն, թե՝ ոչ: Ի դեպ, ստուգումն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը, որը աշխատում է գործող կարգին համապատասխան»,- ասաց նա:

Լրագրողներին ստուգելու թեմային անդրադառնալով՝ Գալստյանը նշեց, որ  կա սահմանված ռեժիմ, և  Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կատարում են իրենց աշխատանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ