Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետն ասում էր, որ քաղաքացիական պատերազմի մասին խոսացողներով կզբաղվի ԱԱԾ-ն․․․ Երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանում, իսկ այսօր արդեն նույն վայրում զուգահեռ հավաքվել են այլ մարդիկ, որոնք իրենց համարում են հակառակ կողմ: Փողոցը բաժանվել է երկու մասի, որից մեկում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուսում՝ Քոչարյանին նստացնել պահանջողները: Եթե վարչապետի հանձնարարականը հիմք ընդունվի, ապա ԱԱԾ-ն առնվազն պետք է զբաղվի այդ երկրորդ խմբի պարագլուխներով:
Հ․Գ․ Չի կարելի հանրությանը բաժանել կողմերի: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետն արագ կարձագանքի և «Նիկոլի աջակիցներ» ինքնակոչված խմբին արագ կհեռացնի դեպքի վայրից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը