13 05 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանավո՞ր է, թե՞ Դատարանի «մտերիմը»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանավո՞ր է, թե՞ Դատարանի «մտերիմը»

Արմեն Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հենց հիմա ներկա եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում Նախագահ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի դատական քննությանը։ Դատական նիստը մեկնարկեց մի ուշագրավ իրադարձությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատական նիստերի դահլիճ ներս մտավ Դատարանի համար նախատեսված դռով, մինչդեռ պաշտպաններն ու մեղադրանքը պաշտպանող մնացյալ դատախազները նիստերի դահլիճ մուտք գործեցին դատավարության մասնակիցների համար նախատեսված ընդհանուր դռնով։ Այսպիսով օբյեկտիվ կասկած է առաջանում առ այն, որ Գլխավոր Դատախազն ու Դատարանը գուցե «մտերի՞մ»են, այլապես հարց է՝ ինչպե՞ս է առհասարակ Գլխավոր Դատախազը մուտք գործել դատարանի շենք այլ մուտքով, ինչպե՞ս է մուտք գործել նիստերի դահլիճ Դատարանի համար նախատեսված դռնով և ինչու՞։ Ավելին՝ պաշտպանների՝ Դատարանին ինքնաբացարկ ներկայացնելու համար հայտարարված ընդմիջման ժամանակ Արթուր Դավթյանը կրկին հեռացավ Դատարանի համար նախատեսված դռնով՝ նա ինչ է կալանավո՞ր է, թե՞ Դատարանի աշխատակից, օրինակ՝ գործավար, նիստերի քարտուղար, Դատավորի օգնական կամ գուցե համատեղության ուղեկցող գումարտակում է ծառայո՞ւմ։ Ինչևէ, Նախագահ Քոչարյանի վերաբերյալ դատաքննությունը փաստորեն մեկնարկեց մեղադրող կողմի ակնհայտ ամենաթողության, Դատարանի՝ այդ ամենի վրա կարծես թե աչք փակելու պայմաններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ