11 05 2019

Տեղի ունեցավ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի» առաջին հավաքը



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակից գործիչների, քաղաքացիների մի մասը համախմբվել և ստեղծել են «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը» և պայքարում են նախագահ Քոչարյանի ազատ արձակման համար:

Մայիսի 11-ին նրանք առաջին հանդիպումն անցկացրին։ Ելույթներում և մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդումների հետևանքով է հայտնվել կալանավայրում։

«Տեղի ունեցածը վրեժ է Ռոբերտ Քոչարյանից այն բանի համար, որ 2008 թվականին նա թույլ չտվեց Տեր-Պետրոսյանին և իր թիմին զավթել իշխանությունը: Այսօր միայն ադեկվատության սահմանագծից հեռու մարդիկ կարող են պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն աղերս ունի իրականության հետ»,- ելույթում ասաց դաշինքի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը:

Առաջին հավաքին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Մենք երբեք այս աջակիցների դաշինքով աղանդ չենք դառնալու մի մարդու շուրջ, որովհետև մեր պայքարը մի մարդու համար չէ, մեր պայքրաը սկզբունքերի համար է: Ռոբերտ Քոչարյանը լինելու է ազատության մեջ, չեմ կասկածում զբաղվելու է քաղաքականությամբ, և ես չեմ կասկածում, որ սերունդները շատ բարձր են գնահատելու Ռոբերտ Քոչարյանին, և նախագահ Քոչարյանի անունով հրապարակներ, փողոցներ դպրոցներ են լինելու»,- ողջույնի խոսքում ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ