10 05 2019

Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԱԾ-ի ոչնչացման գործընթաց․ Պահեստազորի սպա



«Այսօր մենք խնդիր ունենք պաշտպանելու մեր պետականության վերջին հենարանը՝ ԱԱԾ-ն, որովհետև ԱԱԾ-ի ոչնչացման գործընթացն է սկսել Նիկոլ Փաշինյանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ԱԱԾ պետը չէր կարող պաշտոնն ընդունել և միայն 6 ամիս կամ 1 տարի հետո հայտարարել, որ ԱԱԾ-ում նախկին իշխանությունների ձեռամբ ինչ-որ բան է ոչնչացել. «Դա լուրջ չէ, դա տհաճ անգրագիտությունների շարքից է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, որևէ փաստթուղթ չի ոչնչացվել. «Իրականում այսօր Վանեցյանի հեղինակազրկման լուրջ գործընթաց է ընթանում՝ իշխանությունների կողմից ուղղորդված»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ