09 05 2019

Դեռևս այդ փուլում չենք, որ պարզենք Արցախի հարցի շուրջ ժողովրդի տեսակետը. Զոհրաբ Մնացականյան



Սա դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է ժողովուրդը որոշի: 

Հարցին, թե ինչպես է վարչապետը ժողովրդի տեսակետը պարզելու, նախարարը պատասխանեց. «Մենք դեռևս այդ փուլում չենք, բայց մեր հասարակությունը շատ զարգացած է, և մենք կկարողանանք տեսնել ժողովրդի կամքի արտահայտումը տարբեր ձևերով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ