Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարությանն առաջարկում է ոչ թե մասնակցելու այլ ղեկավարելու վերահսկողության մարմինները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության պատրաստակամություն հայտնեց, սակայն նշեց. «Ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունենք: Այս դեպքում կա ընդդիմադիր երկու խմբակցություն, կարող է վաղը երեք խմբակցություն լինել: Ձեր խմբակցությունը առաջարկ է անում, ես ԱԺ ամբիոնից տեղում ընդունում եմ այդ առաջարկը, հաջորդ պահին պարզվում է Ձեր խմբակցությունը հակված չէ իր առաջարկած տարբերակով թեկնածուներ առաջարկել ՏՄՊՊՀ անդամության համար, և այն առաջարկը դեռ չիրացրած երկրորդ առաջարկ եք անում: Հիմա կարող է ես ասեմ դա էլ եմ ընդունում, ասեք չէ դա էլ չեմ առաջադրում, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, թե անընդհատ առաջարկ եք անում, որ ես ասեմ չէ որ չէ, որ հետո ասեք ընդդիմության հետ չեք աշխատում, կոնկրետ Հանրային ծառայությունների կարգավորման և ՏՄՊՊՀ անդամության թեկնածու ինչո՞ւ չեք առաջարկում»,- ասաց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը