08 05 2019

Ունենա՞լ Կինոյի օր, թե՞ ոչ. քննարկում ԱԺ-ում



 Ազգային ժողովում քննարկվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Կինոյի օր ունենալու առաջարկը:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց, որ կողմ է հայ կինոյի օր ունենալու առաջարկին, բայց միևնույն ժամանակ տեսնում է երկակի չափորոշիչների կիրառման հարց. «Որովհետև, երբ մենք կիրառում էինք քաղաքացու օր մտցնելու հարցը, Ձեր կողմից, ընդդիմադիր խմբակցություններ կողմից հարց էր բարձրացվում՝ արդյո՞ք պետք էր առանձին օր: Սա գրեթե նույն գծի վրա է: Այո՛ պետք է առանձին օր՝ և՛ կինոյի համար, և՛ քաղաքացու օրվա համար»,- ասաց Աբրահամյանը:

Սակայն արձագանքի հետ չհամաձայնվեց Զոհրաբյանը. «Ձեր զուգահեռը տեղին չեմ համարում. շատ կարևորելով քաղաքացու օրը, ես շատ կուզենամ այն դառնա իսկապես քաղաքացու օր: Դա բացարձակ նույնական չեմ համարում կինոյի օրվա հետ, որովհետև, նորից եմ կրկնում, հայ կինոն իր օրն ունենալու իրավունքը վաստակել է: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է, ես ամեն օր քաղաքացի եմ՝ տարվա 365 օրը, նահանջ տարվա 366-րդ օրը ևս»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ