07 05 2019

Ձեր ինտուիցիան կարծես այս հարցում ևս լավ չի աշխատում. Անի Սամսնոյանը՝ իշխանական պատգամավորներին



ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում նշեց, որ այս նախագիծը փորձություն էր երկու առումով․«Առաջինը, թե ինչքան սկզբունքային է իշխանությունն իր դիրքորոշումներում»,- ասաց նա և վերհիշեցրեց Նիկոլ Փաշինյանի մեկ տարի առաջ արած հայտարարությունը, որտեղ Փաշինյանը ասել էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ 

Սամսոնյանը նշեց, որ խորհրդարանի հսկողության ներքո ուժային կառույցները բերելու անընդունակությունը չեզոքացրեց իշխող դաշինքի նախկին բոլոր արդարացումները. «Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ առավոտից երեկո ստիպված լծվել էիք դրա արդարացումներով, դրա գոյությունը փրկելու գործին, ինչը անազնիվ էր մեր երիտասարդ խորհրդարանական հանրապետության նկատմամբ»,- ասաց Սամսոնյանը

Ըստ պատգամավորի՝ երկրորդ փորձությունը ընդդիմության առաջարկությունների ընդունումն է ցանկացած իշխանության կողմից. «Ես ողջունում եմ ձեր նոր մշակույթը, բայց այն դեռ կաղում է, ձեր ինտուիցիան կարծես այս հարցում ևս լավ չի աշխատում և գոնե Մշակույթի և Գյուղատնտեսության նախարարությունների պահպանման մասով հաստատ ձեր ինտուիցիան վատ է աշխատել։ Երկու փորձությունն էլ չանցած՝ դուք խորապես մտածելու բան ունենք»,– նշեց Սամսոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ