«Օհանյանը միշտ եղել է ու կա ամենասիրելի և ամենահարգված զինվորականներից մեկը ՀՀ-ում և Արցախում: Հայրենասիրությունն ու քաղաքականությունը պետք չէ խառնել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի հանդեպ մեղադրանքի առաջադրմանը, ասաց ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
«Ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլև այլ մարդիկ փրկել են հազար մարդու կյանք: Երբևէ չհավատաք, որ նման անձանցից որևէ մեկը կարող էր զենք բարձրացնել կամ գնդակ ուղղել այս կամ այն մարդու վրա: Դա իմ անձնական կարծիքն է, ես իրավական հարցերին չեմ խառնվում: Մարդուն պետք է ներկայով էլ դատել: Նա հայրենանվերի դիրքում է հիմա, ինչպես և կար անցյալում: Կոմանդոսն էլ, օրինակ, հիմա ԶՈՒ-ում չէ, բայց իր գիտելիքներով օգնում է բանակին»,- ընդգծեց Պետրոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը