06 05 2019

Մեդվեդևն ինչ թղթապանակ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև. Hayeli.am

Մեդվեդևն ինչ թղթապանակ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև. Hayeli.am

Hayeli.am-ը գրում է.

«Մեզ հայտնի է դարձել, թե ինչ է եղել ՌԴ վարչապետ Մեդվեդեւի թղթապանակում Նիկոլ Փաշինյանի համար, թե ինչու է եկել Հայաստան եւ ինչ քննարկումներ ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Հստակեցվել է Պուտինի՝ Հայաստան այցի հարցը, մասնավորապես, հոկտեմբերին Պուտինը կլինի Հայաստանում, հիշեցնենք, որ պարբերաբար ձգձգվում է այդ այցը։

Մեդվեդեւը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը, նշելով, որ ոչ միայն ռուսական, այլեւ ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից վերահաստատվել է, որ գործը զուրկ է իրավական հիմնավորումից եւ այս ուղղությամբ հորդորել Փաշինյանին վերանայել մինչեւ Պուտինի այցը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ