06 05 2019

Իմքայլական պատգավորը քշում էր խոպանից եկած ընկերոջ մեքենան

Իմքայլական պատգավորը քշում էր խոպանից եկած ընկերոջ մեքենան

Երեկ ԱԺ «Ինֆոքոմ» լրատվականը  հրապարակել էր մի լուսանկար, որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։

Պատգամավորը լրատվականի հետ զրույցում ասել էր, որ մեքենան իրենը չէ, այլ ՌԴ-ից Հայաստան ժամանած ընկերոջն է պատկանում․«Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա»,-ասել էր պատգամավորը։

Politik.am-ի աղբյուրները, սակայն, այլ բան են ասում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանին մի քանի օր շարունակ տեսել են այդ մեքենայով և կարծել են, որ հենց իր մեքենան է։  

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների համար նման մեկնաբանությունները սովորական են դարձել։ Նրանց միլիոնների հասնող կարողությունը նվիրում են կամ քեռիները, կամ մորաքույրները, իսկ ահա թանկարժեք մեքենաների համար արդեն  առավել օրիգինալ արդարացում կա՝ «խոպանից եկած ընկերոջն է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ