Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Արարատի մարզում բիզնես համաժողովից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ մարզում իր ղեկավարած 7 ամիսների ընթացքում նորմալ աշխատանքային իրավիճակ է, և իրենք փորձում են լուծել մարզում եղած բազմաթից խնդիրները:
Սյունիքի մարզում ներդրումներին անդրադառնալով՝ մարզպետն ասաց, որ բավական հետաքրքրություններ կան: «Դրա ականատեսը կլինեք ամսվա վերջին կազմակերպվելիք Սյունիքի մարզի բիզնես-ֆորումին: Ներդումային ծրագրեր շատ կան, որոնք մայիսի 25-ի նմանատիպ ֆորումին կներկայացնենք»,-նշեց մարզպետը:
Պատասխանելով հարցին՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին ակտի՞վ է մարզում, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Չէի ասի, նույնիսկ չգիտեմ՝ նա մարզո՞ւմ է, թե՞ ոչ»:
Չարաշահումների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հունան Պողոսյանը նշեց, որ մարզպետարանն ունի աուդիտի ծառայություն, և մի շարք ենթակա կառույցներում իրականացվել են ստուգումներ և բացահայտել են որոշ կարգապահական և այլ բնույթի խախտումներ. «Դրանց հետագա ընթացքը լուծելու համար նախապատրաստված ողջ նյութերի փաթեթն ուղարկվել են իրավապահ մարմիններին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը