04 05 2019

Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա

Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:

Երեւանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումը:

Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ