«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հերքման պահանջ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտչական բնույթի տեղեկությունները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քիչ առաջ մեր կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխանությունն ազգային անվտանգության ապահովման նպատակներին։ Ըստ ադյմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը