02 05 2019

Վրաստանի նախագահի այցն ԱՄՆ չի կայանա․ ԶԼՄ-ներ

Վրաստանի նախագահի այցն ԱՄՆ չի կայանա․ ԶԼՄ-ներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը ԱՄՆ, որը նախատեսված էր աշնանը, չի կայանա։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով «Ռուսթավի 2»-ին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այցը ծրագրվում էր դեռ մարտից, ԱԳՆ-ն զբաղվում էր այդ հարցով, սակայն այն չեղարկվել է, իսկ չեղարկման պատճառները չեն նշվում։

«Մարտին մենք բանակցություններ ենք վարել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին նախատեսվող այցի հարցով»,- ասել է էր Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ժվանիան, որն օրեր առաջ հեռացել է պաշտոնից։

Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում ամերիկյան բազայի կառուցումն աննպատակահարմար է և կարող է որպես սադրանք ընդունվել: Վրաստանի նախագահի համար ԱՄՆ-ի հետ կապերը խորացնելը կարևոր է, բայց ոչ այլ երկրներին սադրող քայլերով:

Նախագահի հայտարարությունը Վրաստանի ընդդիմությունը խիստ քննադատել էր և սպառնացել իմպիչմենտով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ