27 04 2019

Երևանում քաղաքացիները ծածկել են արագաչափերը

Երևանում քաղաքացիները ծածկել են արագաչափերը

«Քաղաքացու օրը» քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են իր խոստումները։ 

Երևանի որոշ հատվածներում մի խումբ քաղաքացիներ «Հիշեցում» խորագրով ակցիա են իրականացրել` կպչուն ժապավենով ծածկելով արագաչափերը։ Նրանք պնդել են, որ վարչապետն իր խոստումը չի կատարել, իրենք էլ փորձում են նրան այդ մասին հիշեցնել:

«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոտումներին` կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- հիշեցնում է ակցիայի կազմակերպիչ Իրինա Հարությունյանը` ընդգծելով, որ այդ խոստումներից ոչ մեկը չի կատարվել:

Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ արագաչափերից գոյացած գումարները հանրային գումարներ են և հանրության համար պետք է ծախսվեն, կառավարությունը պետք է հաշվետու լինի կոպեկ առ կոպեկ, թե որտեղ են ծախսվում այդ գումարները։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե վարչապետը չի կարողանում կատարել իր խոստումները, իրենք պատրաստ են օգնել․

«Ինչպես խոստացել ենք պարոն վարչապետին, պարո՛ն վարչապետ, հանգիստ նստիր տեղդ, մենք քո փոխարեն ամեն ինչ կանենք»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ