26 04 2019

Վիգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ

Վիգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը որոշել է մեկ տարի նվիրել կրթությանը․ հունիսից 1 տարով բիզնես կառավարում կուսումնասիրի։ Այս մասին նախկին ՊՆ-ն հայտնեց «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպմանը։

«Հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով։ Հատուկ որոշում կայացրի՝ ոչ թե շարունակեմ այն, ինչ արել եմ, այլ ինձ մարտահրավեր նետեմ՝ նոր բան սովորելու»,-նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ