Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կորեայի՝ Ռուսաստան ժամանած նախագահ Կիմ Չեն Ընի հետ։ ՌԴ նախագահը Կիմ Չեն Ընի հետ տետ-ա-տետ հանդիպումը գնահատել է որպես հանգամանալից և նշել է, թե որոնք են եղել զրույցի թեմաները, գրում է РИА Новости-ն։
«Մենք կարողացանք խոսել մեր միջպետական հարաբերությունների պատմության մասին խոսեցինք այսօրվա իրավիճակի, երկկողմանի կապերի զարգացման հեռանկարների մասին»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։
«Կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչպես և ինչ է պետք անել, որպեսզի իրավիճակը բարելավման լավ հեռանկարներ ունենա»,- հավելել է Պուտինը։
Գրեթե երկու ժամ տևած առանձնազրույցին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները։
Беседа лидеров тет-а-тет идёт уже дольше отведённого для неё часа. Впрочем, видимо, Путин и Ким изначально решили не делать увязок со временем. Северокорейский лидер на встречу припозднился почти на полчаса pic.twitter.com/i65Bzkx9IJ
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 25 апреля 2019 г.
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի թիկնապահները Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են առաջնորդի աթոռը: Տեսանյութը հրապարակվել է է Life Shot թելեգրամյան ալիքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը