Շրի Լանկայի բանակի նախկին հրամանատար, տարածաշրջանային զարգացման նախարար, ֆելդմարշալ Սարաթհ Ֆոնսեկան հայտնել է, որ Զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները նախապատրաստվել են 7-8 տարի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Reuters-ին։
Որոտացած 8 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 359-ի: Ձերբակալվել է 60 անձ:
Հիշեցնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ոստիկանությունը հայտնել է, որ Շրի Լանկայի պայթյուններին մասնակցել է 9 մահապարտ-ահաբեկիչ, որոնցից 8-ի ինքնությունը պարզվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը