«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում որոտացած 8 պայթյունների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հանրապետության տարածքում միանգամից ութ ուժգին պայթյուն է որոտացել: Հարձակման թիրախ ընտրված էին կաթոլիկ եկեղեցիները, հինգաստղանի հյուրանոցները, ինչպես նաև բնակելի թաղամասերը: Ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 321 մարդ, ձերբակալվել է 40 կասկածյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը