Ապրիլի 23-ին կայացել է Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած «Նուր Օթան» կուսակցության արտահերթ նիստը:
Եզրափակիչ ելույթից և ներկայիս նախագահ Տոկաևին նախագահական ընտրություններում առաջադրելուց հետո Նուրսուլթան Նազարբաևն արտասվել է, հայտնում է Nur.kz-ն։
Ելույթում Ղազախստանի առաջին նախագահը հայտնել է, որ հրաժարականի մասին մտածել է երեք տարի։
«Երբ ասել եմ, որ գիտակցված որոշում եմ կայացրել, դա իսկապես այդպես է եղել: Նման որոշումները չեն ընդունվում մեկ օրում, մեկ ամսում: Ես պատրաստվել եմ այդ որոշմանը մի քանի տարի: Եթե բացեմ գաղտնիքը, ապա ավելի քան 3 տարի»,- պատմել է Նազարբաևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը