Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդել է Չեխիայում ՀՀ դեսպանատունը։
«Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Համաձայնագրին հավանություն պետք է տա նաև Չեխիայի Սենատը:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 28 պետություններից Բուլղարիան, Միացյալ Թագավորությունը, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը