23 04 2019

Մեկ տարի առաջ փողով քվեարկության գնացողը, մեկ տարի անց քաղաքացի չդարձավ. Գնահատական



«Եթե քաղաքացու օրը ծառայեր քաղաքացի կրթելու նպատակին, ես կողմ կլինեի քաղաքացու օրվան: Եկեք 365 օրն էլ նշենք քաղաքացու օր այն պարագայում, եթե իսկապես ձևավորված կլինի քաղաքացին: Մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ փողով քվերակության էին գնում, հետո մեկ տարի հետո փակեցին ճանապարհները, այդ ընթացքում քաղաքացի չդարձան»,- մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նախկին պատգամավորի խոսքով, քաղաքացիական գիտակցության մասին չի խոսում այն փաստը, երբ մարդուն հրահանգ են տալիս դիմում գրել և դուրս գալ աշխատանքից և նա չի պայքարում իր իրավունքների համար. «Հետևաբար, եթե առանց քաղաքացի կրթելու պարզապես փողոցներում խորոված անելով քաղաքացու օր ենք նշելու, պետության պահուստային ֆոնդից մի կլորիկ գումար ենք հատկացնելու այդ օրվա առանց հաշվի առնելու, որ շատ ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու ստացվում է, որ առանց քաղաքացի ունենալու քաղաքացու օր ենք նշում»:

Իսկ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը Քաղաքացու օր նշելու վերաբերյալ նկատեց. «Սա կլինի նախադեպ, որ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն իր իշխանության գալու օրը ինչ որ տոնական օր է հայտարարելու, օրացույցում տոնական օր է նշելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ