23 04 2019

Սպանելու, մորթելու, պատժելու պահանջը մեկ տարվա ընթացքում խորացել է. Էլինար Վարդանյան



«Սպանելու, մորթելու, պատժելու պահանջը, մեկ տարվա ընթացքում խորացված այդ մթնոլորտը լավ տեղ չի տանում»,— մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա նշեց, որ այս մեկ տարին բավարար ժամանակ էր, որ ուրվագծվեր այն ռեֆորմները, որոնք պետք է իրականացվեին ՀՀ-ում, սակայն չկան այդ ռեֆորմները. «Ունենք հայտարարություն, որ քաղաքական կամք ունեն, դատարաններին ուղղություն ցույց չեն տալու, դրա կողքին կա ձայնագրություն, որտեղ պետական պաշտոնատար անձինք խոսում են դատավորների վրա ազդեցության վերաբերյալ: Ունենք հայտարարություն, որ կոռուպցիան արմատախիլ է արվել, դրան զուգահեռ ունենք առաջին հակակոռուպցիոներ համարվող անձի նկատմամբ հարցուված քրեական գործ և մեղադրանք: Էս մթնոլորտի պայմաններում ակնկալել դրական օրակարգ՝ տեղին չէ»,- ասաց Վարդանյանը:

Ըստ ԱԺ նախկին պատգամավորի՝ անմեղության կանխավարկած ոչ միայն յուրայինների պարագայում պետք է գործի, այլ նաև քաղաքական հակառակորդների պարագայում:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ