23 04 2019

Հայաստանը շահե՞ց, թե՞ կորցրեց հեղաշրջումից․ Շարմազանովը վստահ է՝ կորցրեց

Հայաստանը շահե՞ց, թե՞ կորցրեց հեղաշրջումից․ Շարմազանովը վստահ է՝ կորցրեց

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իշխանափոխված Հայաստանի վերջին մեկ տարվան։

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի եւ սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:

Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական- հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ:

Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում եւ թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից:

Ե՛վ մեկ տարի առաջ եւ՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենեւին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:

• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սեւերի եւ սպիտակների:

• Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:

• Արցախյան հերոսներին վարկաբեկեց:

• Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց:

• Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը:

• Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց եւ աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց:

• Ազգային ժողովը անօրինական պաշարեց եւ դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը:

• Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին:

• Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց:

• Ներդրումները կտրուկ նվազեցին:

• Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում:

• Գործարաններ փակվեցին:

• Համատարած գնաճ տեղի ունեցավ:

• Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ:

• Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:

Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, եւ Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:

Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որեւէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:

Հ.Գ.

Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:

Հ.Հ.Գ.

Պարգեւատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է:

Ահա եւ ձեր նոր Հայաստանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ