Այն ժամանակ եղել է ընթացակարգային խնդիր կապված պատգամավորի լիազորությունների իրականացման ապահովման հետ, բայց դա արդեն անցել է, իսկ ինչ վերաբերվում է նախարարների խնդրին ես առանձնապես մեծ տեղ չէի տա, թե դա գրվել է գրասենյակում, թե՝ հրապարակում: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել հոկտեմբերի 2-ի ընդունած օրենքը:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ այստեղ իրավական խնդիր չկար, միայն քաղաքական հարց էր լուծվում, պատգամավորը պատասխանեց. «Իրավականն ու քաղաքականը իրար հետ փոխշաղկապված են, այն որ այդ փուլում պառլամենտում ունենալով մեծամասնություն չէր կարողանում իրականացնել խորհրդարանական համարժեք գործունեություն, դա ցույց է տալիս, որ երկրում այդ փոփոխությունները պետք է լինեին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը