21 04 2019

Շոումեն Զելենսկին՝ Ուկրաինայի նոր նախագահ

Շոումեն Զելենսկին՝ Ուկրաինայի նոր նախագահ

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթով է հանդես եկել՝ ճանաչելով նախագահական ընտրություններում իր պարտությունը։ Նրա խոսքով՝ էքզիթ-փոլի արդյունքներն ակնհայտ են։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ կզանգահարի ընտրություններում իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն և կշնորհավորի նրան։

«Էքզիթ-փոլի արդյունքներն ակնհայտ են, և իմ հակառակորդին զանգահարելու և շնորհավորելու հիմքեր են տալիս»,- հայտնել է Պորոշենկոն։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ