Ապրիլի 21-ին Ուկրաինայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РИА Новости-ն։
Առավոտյան ժամը 8-ից բացված ընտրատեղամասերը կաշխատեն մինչև 20:00-ն
Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 17․08 տոկոսը։
Ընտրությունների առաջին փուլն անց էր կացվել մարտի 31-ին, սակայն թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ձայների 50%-ից ավելին, ամենաշատ ձայները հավաքել էր Զելենսկին՝ 30,24%, մինչդեռ Պորոշենկոն ստացել էր ընդհանուր քվեների 15,95%-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը