ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը, ձերբակալվել է։
Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Politik.am-ին հաջողվել է պարզել՝ ով է ձերբակալված անձը։
Նրա ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է, Հայաստանի և Իրանի քաղաքացի։ Առաջին օրը ձերբակալվածի ազգականները տեղյակ չեն եղել, թե իրավապահները ինչի համար են տարել նրան, սակայն հետագայում պարզել են, որ նա է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկը։
ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը