16 04 2019

75 դեմ, 24 կողմ. Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր

75 դեմ, 24 կողմ. Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր

Ազգային ժողովը Գոռ Հովհաննիսյանին չընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում:

Քվերակությանը մասնակցել է 101 պատգամավոր: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Գոռ Հովհաննսիայսնի օգտին քվեարկել է 24 պատգամավոր, 75 պատգամավոր դեմ է քվեարկել:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Ազգային ժողովում ներկայացրեց ՍԴ դատավորի ընտրության քվեարկության արդյունքները:

Հովակիմյանը նշեց, որ սա հաշվիչ հանձնախմբի 21-րդ արձանագրությունն է:

«ՍԴ դատավորի ընտրության համար առաջադրվել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվեցին 2-ը, կողմ՝ 24, դեմ՝ 75»,- ներկայացրեց Հովակիմյանը:

Գոռ Հովհաննիսյանին չի զարմացնում այն, որ խորհրդարանն իրեն դեմ քվեարկեց։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հնչած հարցերից ու ելույթներից իր համար պարզ դարձավ, որ խորհրդարանի մեծամասնությունը դեմ է լինելու իր թեկնածությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ