16 04 2019

Նախարարն ո՞վ ա, որ պատգամավորը պետք ա հարցնի, նոր կալանավորի տեսնի․ Պատգամավոր



«Արդեն զարմանալի չէ, որ մեր ներկայացրած նախագծերը բացասական եզրակացությամբ կառավարությունից գալիս են Ազգային Ժողով՝ առանց որևէ լուրջ պատճառաբանության, բայց զարմանալին այն է, որ Ազգայի Ժողովը շարունակում է նախկին բարի ավանդույթները՝ հետ չմնալ կառավարությունից, առնվազն կատարել Կառավարության պահանջը»,- խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած նախագիծը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարվելու մասին, ըստ որի՝ պատգամավորի օրինական գործունեության համար սահմանվի պատասխանատվություն՝ տուգանքի ձևով, որը վարչական դատավարութան օրենսգրքի համաձայն պատգամավորն իրավունք ունի դիմել վարչական դատան և վարչական դատավարության կարգով տուգանքը բռնագանձել:

«Էսօր եղել են դեպքեր, երբ պատգամավորը դիմում է և իր դիմումը անպատասխան է մնում, այնինչ երկշաբաթյա ժամկետ է սահմանված. սա զարմանք է հարուցում, մի՞թե պատգամավորները չեն մտածում իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու մաիսն, սա է խորհրդարանական պետության իմաստը: Բա՞ ասում ենք խորհրդարանական վերահսկողություն ենք իրականացնում կառավարության նկատմամբ, եթե պատգամավորները դեմ են արտահայտվում իրենց լիազորությունները պատշաճ իրականացումը ապահովելու նախագծի օգտին՝ ինչի՞ մասին է խոսքը: Տպավորություն է, որ դարձյալ Կառավարության դիրքորոշումները մեխանիկորեն դակում են ԱԺ հանձնաժողովներում, որը շատ վատ է»,- ասաց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ