«Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձագանքելով դիտարկմանը, թե ռուսական պետական հեռուստաալիքներով իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նշեց. «Ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցները»։
Վարչապետի խոսքով, յուրաքանչյուր պետություն, հեռուստաընկերություն պետք է շատ հստակ գիտակցի, որ որոշակի կոռեկտության սահմաններ կան, որոնք պետք է պահպանվեն, հակառակ դեպքում հնարավոր է սխալ դաշտ ընկնել. «Ես կարծում եմ, որ հեռուստաընկերությունները վերոնշյալ խնդիրը հաշվի կառնեն և հետևություններ կանեն: Բայց էլի եմ ասում, որ որևէ մեկը որևէ մեկի կարծիքն արտահայտելու իրավունքը չի սահմանափակում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը