15 04 2019

Կոստա Ռիկա. Նոր ուղղություն պատգամավորների համար



Կոստա Ռիկայի հետ բարեկամության խմբի կազմավորման նպատակը Լատինական Ամերիկայում Հայաստանի դրական կերպարի ամրապնդումն է և պայքարն ադրբեջանական քարոզչության դեմ, որն ուղղված է ընդդեմ հայերի։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ձեւավորման հարցի քննարկման ժամանակ, ասել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի պասիվ դիրքորոշումից, ակտիվացրել է ջանքերն այս տարածաշրջանում, և արդյունքում լատինամերիկյան մի շարք երկրներում ընդունվել են բանաձևեր Հայաստանի դեմ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունն արժանացել է խորհրդարանականների դրական եզրակացությանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ