Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես է անցկացրել կիրակին։ Նա Իջեւանում է, օրն անցկացրել է մանկության ընկերների հետ՝ գրեթե նույնությամբ կրկնելով այն, ինչ արել է 2008-ին՝ իր վեպում։ Ա
«Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջեւանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորեւ բերվող գլխում:
Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին:
Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր հետապնդումներից նրանց պաշտպանելու համար»,- ասված է նրա գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը