Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը:
«Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է»,-գրել է պատգամավորը՝ կից փաստաթուղթ ներկայացնելով։
Փաստաթղթում երևում է, որ մարզպետը պարգևատրել է 16 աշխատակցի, նաև ինքն իրեն: Մարզպետն ինքնապարգևատրվել է 496 հազար դրամ:
2019 թվականի ապրիլի 12-ի կարգադրությամբ աշխատակիցներին 4 մլն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը