09 04 2019

Արցախը հայտնում է՝ Ադրբեջանը խաղաղության պատրաստվելու փոխարեն հակառակն է անում

Արցախը հայտնում է՝ Ադրբեջանը խաղաղության պատրաստվելու փոխարեն հակառակն է անում

Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեսյբուքյան էջում գրել է.

«Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների:

Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի վերսկսման մասին վերնագրերով:

«Առաջիկա շաբաթներին Ղարաբաղում նոր պատերազմ է սկսելու», «Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ», «Առաջիկա ժամանակներում Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ». սա վերնագրերի այն ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերջին օրերին կարելի է հանդիպել ադրբեջանական մամուլում:

Ադրբեջանում ռազմական գործողությունների կամ դրա սպառնալիքով ճնշումների տեղեկատվական նախապատրաստության փուլ է:

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել:

Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ