09 04 2019

Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին «հակահեղափոխական» է համարում

Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին «հակահեղափոխական» է համարում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք, նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում», նշում է minval.az-ը:

«Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,-ասել է Վագիֆ Դյարգախլըն:

Նա հավելել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ